Բաժիններ՝

Մանֆրեդ Վեբերը պատմական սխալ է համարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունները

Եվրամիությունը (ԵՄ) պետք է դադարեցնի Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությնունները, որոնք պատմական սխալ են դարձել: Հուլիսի 9-ին այդ մասին հայտարարել է Եվրամիության խոշորագույն վերազգային քաղաքական կուսակցության՝ Եվրոպայի կոնսերվատիվ ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:

Թուրքիայի ընդունման շուրջը բանակցությունները պատմական սխալ էին, որը սոսկ պատրանք ստեղծեց եւ երկիրն ավելի մոտ չդարձրեց Եվրամիությանը: Մենք պետք է դադարեցենենք ԵՄ-ին Թուրքիայի անդակցման բանակցությունները եւ մշակենք նոր օրինական հիմք այդ երկրի հետ մեր հարաբերությունների համար»,- հայտարարել է նա՝ դիմելով ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

«Այո՛, մենք համագործակցել ենք Թուրքիայի հետ, եւ մնում են մի շարք ընդհանուր շահեր, բայց Թուրքիայի նկատմամբ իրադրությունը փոխվել է,- ասել է նա:- Թուրքիան ավելի ու ավելի հեռու է գնում Եվրամիության արժեքներից: Արեւելյան Միջերկրականում իրադրությունը սրվում է, Թուրքիան անօրինական հորատման գործունեություն է իրականացնում (Կիպրոսի ափերի մոտ – ծանոթ. խմբ.), անհիմն համաձայնագրեր է կնքում Լիբիայի հետ (Միջերկրական ծովի ջրատարծքի եւ ափամերձ ծանծաղուտի բաժանման շուրջը, որոնք ոտնահարում են Կիպրոսի շահերը), մենք արդեն տեսանք ռազմական միջադեպը ֆրանսիական նավի հետ:

Եվրամիությունը պետք է հստակ հասկանալ տա, որ (Թուրքիայի կողմից) Հունաստանի եւ Կիպրոսի սահմանների հաճախացած ապօրինի հատումները միգրանտների կողմից ոչ թե Թուրքիայի երկկողմ խնդիրներ են Կիպրոսի եւ Հունաստանի հետ, այլ Թուրքիայի եւ ԵՄ-ի խնդիրը»: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, այդ կերպ դրանք շարուակվում են արդեն գրեթե 15 տարի: Այդ ընթացքում ԵՄ այդ երկրի ընդունման ոչ մի կարգի իրական հեռանկար չի նշմարվել, ինչպես նաեւ ոչ մի կարգի ժամանակավոր շրջանակներ չկան բանակցություններն ավարտելու համար: Ընդհակառակը, այդ բանակցությունների բուն բարդ գործընթացը գրգռիչ է դարձել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս