Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային օրական աճ են արձանագրել
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները վերջին օրը կորոնավիրուսով վարակման 188 դեպք են արձանագրել, ինչը 14-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Դա եղել է հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր, հուլիսի 8-ին հաղորդել է Բուլղարիայի արողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:
Պաշտոնական տվյալներով՝ ախտահարվածների ընդհանուր քանակըը կազմել է 6 102, նրանց թվում՝ 465 բուժաշխատող: Վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով չորս պացիենտ, ընդամենն արձանագրված է 254 մահացու վախճան: Հիվանդանոցներում բուժման մեջ է գտնվում 483 կորոնավիուսով հիվանդ, նրանցից 32-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: 3 037 մարդ առողջացել է:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են մարտի 8-ին: Մարտի 13-ից մինչեւ մայիսի 14-ը երկրում գործել է արտակարգ դրության ռեժիմ: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում է արտակարգ համաճարակային դրությունը, որը երկարաձգվել է մինչեւ հուլիսի վերջը: Քաղաքացիները պարտավոր են պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պաշտպանական դիմակներ կրել փակ հասարակական վայրերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: