Բաժիններ՝

Nokia-ն կվաճառի իր շտաբ-բնակարանը` ծախսերը կրճատելու նպատակով

«Nokia ընկերությունը ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակում պատրաստվում է վաճառել Բալթիկ ծովի ափին` ֆիննական Էսպո քաղաքում գտնվող իր շտաբ-բնակարանը»,- գրում է tert.am-ը` հղում անելով Reuters-ին:

Ըստ նախնական գնահատականների` ապակուց և պողպատից պատրաստված շենքի վաճառքից բջջային հեռախոս արտադրող ընկերությունը կարող է ստանալ 200-300 մլն եվրո: Անշարժ գույքի համար գնորդ նախատեսվում է գտնել այս տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Helsingin Sanomat» թերթը, Nokia-ն չի պատրաստվում իր գլխավոր գրասենյակը տեղափոխել Ֆինլանդիայի սահմաններից դուրս, այլ նախատեսում է վարձակալել նոր տարածք։ Չի բացառվում, որ շտաբ-բնակարանի վաճառքից հետո Nokia-ն կվարձակալի այն նոր սեփականատիրոջից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031