«Նման գործերն, ի տարբերություն այլ գործերի, ՄԻԵԴ-ում քննվում են բավականին արագ». Եվրոպական իրավունքի մասնագետ
Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում բոլորին հետաքրքրում է, թե դատավորներն ինչ պետք է անեն և ինչպես հայցի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պաշտպանությունը։
«Այս համատեքստում հետաքրքիր է ՄԻԵԴ-ում Ալեքսանդր Վոլկովի գործը՝ ընդդեմ Ուկրաինիայի, ով հանդիսանում էր Գերագույն դատարանի դատավոր և հանգամանքների բերումով նրա լիազորությունները դադարեցվեցին։ Այստեղ կատարվեց բավականին մեծ պրոցես Ուկրաինիայի դեմ, դատարանը վճռի օպերատիվ մասում անդրադարձավ, թե ինչպես պետք է կատարվի վճիռը՝ ՄԻԵԴ-ը նման բան հաճախ չի անում։ Միջոցներից մեկը, որը նշել էր այն էր, որ դատավորը պետք է վերականգնվի իր պաշտոնում»,- նշեց Արմեն Գալստյանը։
Հիշեցնենք, որ Գոշավանքի բակում ընթանում է «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը։
Նա նաև ընդգծեց՝ այժմ ՄԻԵԴ-ը քննում է մեծն թվով հանրային ծառայողների գործեր, որոնց մեջ մտնում է նաև դատավորների ներկայացրած գործերը և շատ քիչ դեպքերում է նման գործեր մերժում։ Հետևաբար սա ենթադրում է, որ հանրային ծառայողները նման իրավունքի պաշտպանությունից հաճախ են օգտվում։
«Վոլկովի գործով դատարանը քննել է նաև անձնական կյանքի իրավունքի խախտման հարց և խախտում է ճանաչել։ Եվրոօական դատարանը նման գործերի հետ կապված բավականին աչալուրջ է։ Նման գործերն ի տարբերություն այլ գործերի քննվում են բավականին արագ, դատարանը դրանց գերակատարություն է տալիս և դրանք գործվում են 2-3 տարվա ընթացքում։ Սա բավականին հուսադրող է՝ երկրում դատական իշխանության կայունության տեսանկյունից»,- շեշտեց նա։