Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում․ «Փաստինֆո»

Դատավոր Վահանգ Մելիքյանի դեմ ճնշում գործադրելու վերաբերյալ «Փաստինֆո»-ի երեկվա հրապարակումից հետո Բարձագույն դատական խորհուրդն ու Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես սպասվում էր, հանդես եկան հերքող հայտարարություններով։

Մինչդեռ «Փաստինֆո»-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրը պնդում է, որ ԱԱԾ-ն նշված դատավորի շուրջ «օպերատիվ աշխատանքներն» սկսելը է երեք-չորս ամիս առաջ, երբ ավարտվել է նրա գործուղումը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և նա վերադարձել է Ավանի նստավայր։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը, որով ԱԱԾ-ում սպառնացել են դատավորին, ձեռք է բերվել ԱԱԾ աշխատակիցների կողմից ներքին դիտում կազմակերպելու ընթացքում, իսկ դատավորը դրա մասին տեղեկացվել է միայն այս շաբաթ, երբ հրավիրվել է ազգային անվտանգության ծառայություն։ Նշված հանդիպման ընթացքում դատավորին ցույց են տվել համապատասխան տեսաձայնագրությունը և հայտնել, որ շուտով իրեն կմակագրվի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեպսան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որը նա պետք է բավարարի, եթե չի ցանկանում, որպես այդ կոմպրոմատը հանրայնացվի։

Տեսաձայնագրության բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

Կայքի հրապարակումից հետո հաստատվեց, որ իրոք ՊԵԿ-ը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մակագրվել է հենց Վ.Մելիքյանին։

Տեսանյութեր

Լրահոս