Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 28.000-ը
Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1008-ով, հասնելով 28 հազար 55-ի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իսրայելի Առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից երկրում ապաքինվել է 17 հազար 669 մարդ, մահացել՝ 326-ը:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածներից 77-ը գտնվում են ծանր վիճակում, 27-ն ունեն թոքերի արհեստական օդափոխության կարիք: