«Մեկ Հայաստան» կուսակցությունը ձևավորում և ամրապնդում է գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ․ Արթուր Ղազինյան

Սիրելի ընկերներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իիր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

«Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձևավորում և ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու և այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։

Առողջ եղեք և գնում ենք առաջ․․»,- ասված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս