Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 551 նոր դեպք. 13 պացիենտ մահացել է
Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 19708 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 93786 (մեկ օրում արվել է 1843 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10409 անձ (պակասել է 53-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 8854 անձ` վերջին մեկ օրում 588 անձ:
Ընդհանուր առմամբ, 332 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է: