Բաքվում դարձյալ իսլամիստների բողոքի ցույցեր` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ
Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության (ԱԻԿ) անդամները փորձ են կատարել բողոքի ակցիա կազմակերպել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկատվության` ոստիկաններին հաջողվել է կանխել ակցիան: Ակցիայի մասնակիցները բողոք են ներկայացրել ֆրանսիական ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման և, ընդհանուր առմամբ, Արևմուտքում իսլամատյացության կապակցությամբ:
Ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է: Ներկայումս ԱԻԿ-ի ղեկավարությունը փորձում է ճշտել ձերբակալվածների թիվը:
Նշենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացում է տարածել: Դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ քաղաքացիներին կոչ է արվում զգույշ լինել և չմոտենալ նշված տարածքներին»,-ասվում է զգուշացման մեջ:
Նախօրեին ադրբեջանական Նարդարան գյուղում բողոքի ակցիա է տեղի ունեցել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի և ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակված հակամահմեդական ծաղրանկարների դեմ: