Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:
Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»:
Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին…
Gepostet von Mané Gevorgyan am Samstag, 13. Juni 2020