Միրզոյանը սեփական խաղն է խաղո՞ւմ, թիմում կասկածներ են շրջանառվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։
Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, ապա․ «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված․․․ բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։
Այսինքն՝ առցանց հետեւե՞լ է։ «Ոչ, նախապես տեղյակ է եղել օրակարգի մասին, նիստից հետո էլ՝ քննարկման արդյունքների մասին»։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրակարգի գլխավոր հարցը կրկին ԲՀԿ-ն է եղել․ «Իմ քայլը» ժամանակավոր հրադադար է վերցնում, սպասում են հակառակորդ կողմի քայլերին, որ ըստ այդմ կողմնորոշվեն՝ հանե՞լ ողջ արսենալը, թե՞ ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: