Որքանով էր նպատակահարմար Գյումրիում նոր մաքսատան կառուցումը. ՊԵԿ նախագահի տեղակալը գնահատական դեռ չի տալիս

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնող ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո այլևս չի գործում արտոնյալ պայմաններով մեքենաներ ներկրելու համար բացված պատուհանը, որքանո՞վ էր արդյունավետ Գյումրիում կառուցել նոր մաքսային ծառայության կենտրոն, և արդյո՞ք կատարվել է գնահատում՝ ծախսված միջոցների և հասցրած արդյունավետության հետ կապված։

Ի պատասխան՝ Մանուկյանը նշեց, որ Գյումրիում մաքսատան կառուցման աշխատանքները դեռ շարունակվում են, ծրագիրը դեռ չի ավարտվել, հետևաբար՝ գնահատական կարելի է տալ միայն ամբողջ ծրագրի ավարտից հետո։

Ըստ պաշտոնյայի՝ այս կենտրոնում են իրականացվելու ոչ միայն՝ մեքենաների մաքսազերծումը, այլ նաև մի շարք այլ գործառույթներ՝ կապված ապրանքների ներմուծման հետ՝ կապված փաստաթղթաշրջանառության հետ, հետևաբար՝ այդ գործառույթները դեռ նոր պետք է տեղափոխվեն այդ կենտրոն, ուստի արդյունավետության վերաբերյալ գնահատական հիմա տալ չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս