Ովքեր պնդում են, որ պատերազմը պետք է «ավարտին հասցնել» այն տանուլ տվող Նիկոլ Փաշինյանի «հրամանատարությամբ», կամա թե ակամա դավաճանում են այդ նույն պետությանն էլ, ժողովրդին էլ․ Սամվել Ֆարմանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ համավարակը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ տանուլ է տալիս այդ պատերազմը` կործանման տանելով պետությունն էլ, ժողովրդին էլ: Գրառումը՝ ստորև․

«Պարզագույն սիլլոգիզմ – 2

A.) Համավարակը պատերազմ է հայտարարել Հայաստանին:

B.) Նիկոլ Փաշինյանն անքննելիորեն ապացուցել է, որ տանուլ է տալիս այդ պատերազմը` կործանման տանելով պետությունն էլ, ժողովրդին էլ:

C.) Նրանք, ովքեր պնդում են, որ պատերազմը պետք է «ավարտին հասցնել» այն տանուլ տվող Նիկոլ Փաշինյանի «հրամանատարությամբ», կամա թե ակամա դավաճանում են այդ նույն պետությանն էլ, ժողովրդին էլ: Իսկ երկիրն անխուսափելի թվացող մեծ աղետից հետ պահելուն, անդառնալիության կետը չհատելուն ուղղված կոչերը/քայլերը «ներքաղաքական պայքար» հորջորջելը քաղաքական երեսպաշտություն է»:

Տեսանյութեր

Լրահոս