«Էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի մասին. անհարմար է պարոնայք». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում,Փաշինյանը սամասուդով էր պատասխանում։
Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ, որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին, կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու, համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու կոչով եմ հանդես եկել։
Ի պատասխան լսել եմ՝ «թու թու թու»,«կորոնավիրուսն ում շունն է», «հատիկ-հատիկ պինցետով կքաշեմ» անլուրջ ու գոռոզ արտահայտություններ։
Կրկնում եմ, մենք ենք դեռ 3 ամիս առաջ կոնսոլիդացիայի ու լրջանալու կոչ արել, որը դուք արհամարհել եք ու Հայաստանը վեր եք ածել աղետի գոտու։
Հիմա եկել եք, էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի մասին։
Անհարմար է պարոնայք։
Առողջություն և զգոնություն եմ մաղթում բոլորիս»։
Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում,Փաշինյանը սամասուդով էր…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Mittwoch, 3. Juni 2020