«Հայրենիք» կուսակցությունը Վանաձորում գրասենյակ է բացել
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաք կատարած այցելության ընթացքում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը։
Ողջունելով «Հայրենիք» կուսակցության շարքերը համալրած անդամներին՝ Արթուր Վանեցյանը կարևորել է այս ծանր ժամանակահատվածում հանրության, հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբման և համատեղ ուժերով մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։ Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում պրն Վանեցյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների և կուսակցականներին հուզող բոլոր հարցերին: