Բաժիններ՝

«Այլևս չի թույլատրվելու ծնողների և հարազատների մուտքը Կենտրոնական հավաքակայան» Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից սկսել են զորակոչային միջոցառումները, այժմ բժշկական փորձաքննության ակտիվ փուլն է:

«Հուլիսի 1-ից սկսելու ենք բուն համալրման գործընթացը: Մի քանի նորարարություն ենք արել՝ պայմանավորված համավարակային այս իրավիճակով, այլևս չի թույլատրվելու ծնողների և հարազատների մոտքը Կենտրոնական հավաքակայան: Բայց մենք հանձնառություն ենք վերցրել մեր ցանկությամբ, որ բոլոր զորակոչային և զորահավաքային ծառայությունների տարածքային ստորաբաժնում տեղադրել ենք մոնիտորներ, և ուղիղ կապով ցանկացած մարզում հարազատները կարողանալու են հետևել, թե ինչպես է ընթանալու զորակոչը, կարող են հետևել, թե իրենց զինակոչիկը վիճակահանությամբ որտեղ է գնում: Եթե անհրաժեշտություն է լինում, ապա նորակոչիկները նաև թեստավորվում են»,- նշեց Գաբրիել Բալայանը:

Գաբրիել Բալայանը նաև տեղեկացրեց, որ Նախիջևանի ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է: «Այն դեպքերում, երբ մենք անմիջական վտանգ ենք տեսնում, միանգամից արձագանքում ու չեզոքացնում ենք»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս