Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում պրոֆեսիոնալներ ներգրավելու համար օրենսդրական փոփոխություն է առաջարկում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ԱԺ «Կանոնակարգ օրենքում», որով հանձնաժողովների նախագահներին հնարավորություն կտրվի ունենալ խորհրդականներ:
Ըստ պատգամավորի՝ ներկայացրած նախագիծը նպատակ է հետապնդում բարձրացնելու ԱԺ հանձնաժողովների աշխատանքների թափանցիկությունը, հանձնաժողովների նախագահների հաշվետվողականությունը:
«Մյուս կողմից՝ բարձրացնում և հարստացնում է այն գործիքակազմը, որն ունեն խորհրդարանական ինստիտուտները՝ պառլամենտական վերահսկողություն իրականացնելու համատեքստում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ այս փոփոխությունների փաթեթը Մխիթար Հայրապետյանի հետ հեղինակել և հանձնաժողովին են ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և իշխանական որոշ պատգամավորներ՝ Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Դավթյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում