Վարչապետը պնդում է, որ վարակված է, միգուցե կառավարությունում էլ պնդե՞ին, որ նա հրաժարական տա կամ գոնե արձակուրդ գնա՝ վարչապետի լիազորությունները թողնելով փոխվարչապետերից մեկին․ Միհրան Հակոբյան

Հասարակակն-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում առկա՝ համաճարակով պայմանավորված իրավիճակին և վարչապետի գործունեությանը։ Նա մասնավորապես նշել է, որ համաճարակը տարածվում է աղետալի տեմպերով, վարչապետը պնդում է որ վարակված է, և այս պարագայում Կառավարությունում պետք է լինեն մարդիկ, ովքեր պետք է պնդեն նրա հրաժարականը կամ գոնե՝ արձակուրդը։

«Համաճարակը տարածվում է աղետալի տեմպերով, երկիրը բառի բուն իմաստով գալարվում է մղձավանջի ճիրաններում: Ժողվարչապետը պնդում է, որ ինքը նույնպես վարակված է: Իր բոլոր քայլերին հանրությունն անլուրջ է վերաբերվում, Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա: Բայց ունենք ընդամենը մեկ Հայրենիք:

Միգուցե կառավարությունում երկու տղամարդ գտնվե՞ր ու պնդեր, որ եթե վարչապետը համարում է, որ այս օրհասական պահին հիվանդ է, ապա հրաժարական տա կամ գոնե արձակուրդ գնա՝ վարչապետի լիազորությունները թողնելով փոխվարչապետերից մեկին: Գոնե ժողովուրդը կտեսներ, որ որոշում կայացնողի մոտ ադեկվատության խնդիր չկա: Շատ չեմ վստահում փոխվարչապետերի ունակություններին, բայց գոնե գիտեմ, որ ադեկվատ են, իրավիճակի լրջությունը հասկանում են, ուղեղները մթագնած չի»:

Տեսանյութեր

Լրահոս