Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:
Հիշեցնեմ, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ»:
#Թարմացում 03.06.2020❗️Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի…
Gepostet von Gev Derdzyan am Dienstag, 2. Juni 2020