Ինչպես են նախկին պաշտոնյաները կարողացել հատել ՀՀ սահմանը. պարզաբանում է դատախազը

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե նախկին պաշտոնյաները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, ինչպես են կարողացել հատել ՀՀ սահմանը:

Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպք Դատախազության համար դառնում է ուսումնասիրության առարկա:

«Իհարկե, շատ լավ հասկանում ենք այս ամենի զգայուն աստիճանը, կոնկրետ իրավիճակում,  կոնկրետ թիրախավորված մեղավոր անձանց հայտնաբերումը և այդ ուղղությամբ միջոցների ձեռնարկում: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ պարզվել է, որ անձի սահմանից ելքի արգելքը հակաօրինական կլիներ, հետևաբար՝ այստեղ որևէ մեկի մեղավորության խնդիրը չէր կարող լինել: Այստեղ ավելի խորը պատճառների մեջ ենք խորանում, թե ավելի վաղ ժամանակահատվածում հնարավո՞ր էր այդ ամենն իրականացնել: Ստուգման արդյունքում ունեցել ենք նաև դեպքեր, երբ պարզել ենք, որ հանցավոր անփութության արդյունքում է անձը կարողացել սահմանը հատել, այդ փաստերով հարուցվել է քրեական գործ: Սա մեզ համար շատ կարևոր թեմա է, և այս ուղղությամբ մեր աշխատանքներն ամենօրյա են»,- եզրափակեց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս