Պուտինը կողմ է ոչ թե պարտադրանքին, այլ ներսից զարգացմանը դրդելուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Արևմուտքի գործողությունները Սիրիայի նկատմամբ, հաղորդում է Interfax-ը:
«Մեր գլխավոր գործընկերները չեն կարողանում կանգ առնել: Արդեն մի շարք տարածքներում քաոսի մթնոլորտ են ստեղծել, այժմ նույնպիսի քաղաքականություն են շարունակում այլ երկրներում, մասնավորապես Սիրիայում»,- հայտարարել է Պուտինը Ռյազանի մարզի բնակիչների հետ հանդիպմանը:
Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի պետության ղեկավարը Մերձավոր Արևելքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Մեր դիրքորոշումն այն է, որպեսզի նպաստենք բոլոր երկրներում փոփոխությանը դեպի լավը՝ այն, ինչ մենք համարում ենք ճիշտ, բայց ոչ պարտադրել, հատկապես ուժի օգնությամբ, այլ դրդել ներսից զարգացմանը»,- հայտարարել է Պուտինը: