ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հակառակորդի դավադիր կրակոցից հայ զինվորի զոհվելու կապակցությամբ

Օրերս դիրքերում հակառակորդի դավադիր կրակոցից հայ զինվորի զոհվելու կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես գրված է.

 

«Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին: Մեզ համար սա շատ ծանր կորուստ է:

Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930