Բաժիններ՝

Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը էներգետիկ աննախադեպ պայմանագիր են կնքել

Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ստորագրելու են էներգետիկ ոլորտում համագործակցության պատմական պայմանագիր. տեղեկացնում է թուրքական Sabah-ը: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության էներգետիկայի նախարար Աշթի Հավրամին հայտարարել է, որ Թուրքիային իրենց պլանավորած նավթի արտահանման ծավալն ապահովելու համար անհրաժեշտ է դեպի Ջեյհան կառուցել նոր նավթամուղ:

Նշվում է, որ Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 15 միլիարդ դոլարի սահմանագիծը: Քրդական ինքնավարությունում գործունեություն է ծավալել ավելի քան 1000 թուրքական ընկերություն: Քրդական ինքնավարությունը Թուրքիան դիտարկում է որպես դեպի աշխարհ բացվող մի դուռ, ինչը շատ կարևոր է նրա տնտեսական ու առևտրային հարաբերությունների համար:

Հավրամին հայտարարել է, որ 18-24 ամսվա ընթացքում իրենք Թուրքիային կսկսեն մատակարարել նաև բնական գազ. «Մենք պլանավորել ենք տարեկան Թուրքիային վաճառել մինչև 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Առաջին փուլում պետք է կառուցվի փոքր գազատար, որի տարեկան թողունակությունը կազմելու է 1 միլիարդ խորանարդ մետր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս