ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսի խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չի համարել

ԵԱՀԿ առաքելությունը կիրակի Բելառուսում անցկացված ընտրությունները ազատ և ժողովրդավար չի համարում:

«Այդ ընտրությունները հենց սկզբից մրցակցային չէին»,- ասվում է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների առաքելության հատուկ համակարգող Մատեո Մեկաչիի տարածած հայտարարության մեջ:

«Այն քաղաքական առաջնորդները, որոնք կարող էին կարևոր դեր խաղալ այդ ընտրություններում, մնացել են բանտերում կամ նրանց թույլ չեն տվել առաջադրվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Բելառուսի Ազգային խորհրդի ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են կիրակի: Դրանց արդյունքում ընտրվել է 109 պատգամավոր 110 շրջաններից: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների  74.3 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս