![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանցի իսլամիստները ցույց են արել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/azeri-isl.jpg)
Ադրբեջանի իսլամիստներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև. հաղորդում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը: Ակցիայի անցկացման պատճառը ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն է:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Ֆրանսիային», «Ալլահ աքբար»: Ադրբեջանական ոստիկանությունն արագորեն ցրել է ակցիայի մասնակիցներին՝ ձերբակալելով մի քանի ցուցարարի: Ակցիայի հետ կապված՝ որոշակի ժամանակով դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը Ֆրանսիայի դեսպանատանը հարակից փողոցներով: