Ծառուկյանի փեսան վերընտրվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում:

ԿԸՀ նախնական տվյալներով, գրանցված 42 հազար 531 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 12 հազար 820-ը, որոնցից 10 հազար 186-ը քվեարկել է Կարապետ Գուլոյանի օգտին:

Նրա մրցակից՝ Արտաշես Նորիկի Մեհրաբյանի օգտին քվեարկել է 1778 ընտրող:

Տեսանյութեր

Լրահոս