Զորավարժություններ Անկարայում՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել է «Հավերժություն 2012» հրամանատարաշտաբային զորավարժությունը:
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 28-ը, իսկ մասնակցում է 19 մարդ` ներառյալ BOTAŞ գազային ընկերության երկու ներկայացուցիչ:
 

Նման զորավարժություններ տեղի են ունենում ամեն տարի և ուղղված են խողովակաշարերի պաշտպանությանը: Զինված ուժերի ներկայացուցիչներից բացի, այդ զորավարժություններին մասնակցում են նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են խողովակաշարերի պահպանությամբ և կառավարմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930