ՏՄՊՊՀ-ն ավարտել է ստուգումները մանկապարտեզների համար սննդամթերքի ձեռքբերման ոլորտում
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Այս մասին հայտնում են հանձնաժողովի լրատվական բաժնից:
Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:
Մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների շրջանակում կատարված աննախադեպ չարաշահումների մասին ՏՄՊՊՀ-ն կհրապարակի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին, ՏՄՊՊՀ-ի նիստում: