 
                        Մովսես Հակոբյանին չեն հրավիրել քննիչ հանձնաժողով
 
                                    Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանին Ապրիլյան ռազմական իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ հանձնաժողովից չեն հրավիրել. 168.am-ին ասաց անձամբ գեներալ-գնդապետը:
«Ոչ, չեն կանչել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին նա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        