Հայաստանի 27 քաղաքացի 5 օր է Դոմոդեդովո օդանավակայանում են
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մաթևոսյան հյուրատունը և տեսանյութ հրապարակել: Գրառման մեջ նշվում է.
«ՀՀ 27 քաղաքացիներ արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադարնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:
Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ»։
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվողների խոսքով` օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չէն ընդունում հայաստան
Մեր հայրենակիցները 27 հոգի արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադարնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում , ամսի 27/04/2020 Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ ։ Օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի հայաստան իսկ մեր քաղաքացիներին մերժում են հաաստանից և Հայկական դեսպանատնից:
Gepostet von Matevosyans' HOUSE am Samstag, 25. April 2020