Հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով մարդկանց կոչ են անում մնալ տանը
Հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ, թատրոնի և կինոյի մի խումբ դերասան-դերասանուհիներ, մոդելավորողներ միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հումորային երգով հորդորելով հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը:
«Մնա տանը » երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում:
Երգը կատարում են Արամեն, Ռաֆայել Երանոսյանը, Սարո Թովմասյանը, Լևոն Հարությունյանը, Էրիկ Կարապետյանը, Ռոլանդ Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Հայկ Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Զառա Սահակյանը, Սոնան, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Soné Silver-ը, Վարդան Զադոյանը, Հայ Համերգ project-ը, Սոնա Վարպետյանը, Մանե Տոնոյանը, Վահե Ալեքսանյանը, Արմեն Չամիչյանը։
Նախաձեռնությունը՝ «Շարմ Հոլդինգ»-ի: