Covid-19. Իրանում ապաքինվել է 64.843 մարդ
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 23-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.030-ով՝ կազմելով 87 հազար 026: Վերջին մեկ օրում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 90 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 481:
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3 հազար 105 անձ: Ապրիլի 23-ի տվյալներով ապաքինվածների թիվն ավելացել է 1.730-ով՝ ընդհանուրը դառնալով 64 հազար 843: Մինչ այժմ թեստավորվել է 389 հազար 507 անձ: