Եվրախորհրդի պատվիրակությունը կհետևի Հայաստանի ՏԻՄ ընտրություններին

Սեպտեմբերի 20-24-ը Եվրախորհրդի տեղական եւ  իշխանությունների Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաեւ Եվրամիության տարածաշրջանների հանձնաժողովի անդամները` Հենրի Ֆեռալի գլխավորությամբ, դիտորդական առաքելությամբ կգտնվի Հայաստանում` դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Առավոտի» փոխանցմամբ, Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը իր դիտարկումները կանցկացնի ՀՀ հինգ մարզերում` Վայոց ձոր, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք:

Նրանք հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ԵԽ  գլխավոր քարտուղարի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվիա Զեյնի, ՀՀ-ում գործող դեսպանությունների,  ԵՄ, ԵԱՀԿ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության անդամների, ԶԼՄ-ների եւ Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս