ԱՄՆ Սենատն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

ԱՄՆ Սենատն 90 «կողմ»,1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Իրանի վերաբերյալ նոր բանաձև է ընդունել, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգները կանի հնարավորինս` Թեհրանի կողմից միջուկյաին զենքի ստեղծումը կանխելու համար, գրում է The Guardian-ը:

 

Փաստաթղթում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը ԱՄՆ-ի կողմից չի ենթադրում ռազմական ուժի օգտագործում կամ ռազմական գործողությունների սկիզբ:

 

Վերը նշված բանձևի ընդունումը պայմանավորված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Վաշինգտոնի վրա գործադրված ճնշմամբ, եզրակացնումէ պարբերականը:

Տեսանյութեր

Լրահոս