«Չեմ կարող ասել, որ դա փաստ է». Լևոն Գալստյանը` Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի ազատման մասին
Հավանաբար վաղը կլինի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:
Հարցին` տեղյակ ե՞ք ազատման դիմումներից, մասնավորապես Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանի, Գալստյանը պատասախանեց.
«Այս պահին ունեցած իմ տեղեկություններով չեմ կարող ասել` դա փա՞ստ է, թե՞ ոչ: Կամ` չեմ կարող ասել, որ դա փաստ է»: