Կասիլյասը պատմել է սրտի կաթվածի հետևանքների մասին
«Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է սրտի կաթվածի հետևանքների մասին, որը նա ստացավ 2019թ. մայիսին, երբ հանդես էր գալիս «Պորտուի» կազմում:
«Այդ ժամանակվանից ինչ-որ բան փոխվել է իմ գլխում, ես սկսել եմ ավելի գնահատել կյանքի տարբեր պահեր: Երբեմն ֆուտբոլիստները չեն գնահատում այն, ինչ ունեն, երբեմն մենք չենք հավատում, որ շատ մարդկանց կարող ենք երջանիկ դարձնել:
Ինչ վերաբերում է դաշտ վերադառնալուն, ապա պետք է իրատես լինել: Գլխավորը առողջությունն է: Կաթվածից հետո ես դեռ մեկ ամիս ինձ լավ չէի զգում. ես վախենում էի քայլել, քնել և ֆիզիկական ջանքեր գործադրել: Հիմա ինձ լավ եմ զգում, բայց դրա համար պետք է շատ դեղեր ընդունեմ: Կարծում եմ՝ միայն բժիշկները կասեն, թե ինչ եմ կարող և ինչ չեմ կարող»,- 38-ամյա Կասիլյասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը