Բաժիններ՝

Բժիշկները պարզել են կորոնավիրուսի համար մահացու ջերմաստիճանը

Ջերմաստիճանը, որի տակ կորոնավիրուսը ոչնչանում է 15 րոպեի ընթացքում՝ 92°C-ն է։ Ըստ bioRxiv կայքի՝ նման եզրակացության են եկել վիրուսն ուսումնասիրող մասնագետները։

Ֆրանսիայի Պրովանսի ինստիտուտի մասնագետները երկու տարբեր տարբերակով փորձել են ջերմությամբ ոչնչացնել վիրուսը։ Առաջին դեպքում նրանք վիրուսի «առանձնյակներին» տեղավորել են մաքուր միջավայրում, երկրորդ դեպքում նրա հետ տեղավորել են բիոզանգված, որից վիրուսը կարող է սնվել։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մաքուր միջավայրում վիրուսը ոչնչանում է մոտ մեկ ժամում 60°C աստիճանում, իսկ եթե կա բիոզանգված, ապա այն ոչնչանում է միայն 92°C ջերմաստիճանի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս