ԱՀ ոստիկանությունը դադարեցնում է որոշ ծառայությունների մատուցումը. Տեղեկատվական շտաբ
ԱՀ ոստիկանությունը դադարեցնում է որոշ ծառայությունների մատուցումը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:
« ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է
Ի կատարումն հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության Պարետի 2020 թվականի ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջների՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2020 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ հանրային ծառայությունների մատուցումը կազմակերպելու է հետևյալ կերպ.
Անձնագրային և վիզաների վարչությունը ծառայություն կմատուցի ժամը 09:00-ից մինչև 13:00-ն: Ժամը 14:00-18:00-ն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում կամ լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար զանգահարել՝ 047-94-33-61 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին։
Ճանապարհային ոստիկանությունը ծառայություն կմատուցի միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում:
Դադարեցվում է վարորդական իրավունքի վկայականների տրման համար տեսական և գործնական քննությունների ընդունումը, տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների կատարումը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող այլ հանրային ծառայությունները (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 047-94-02-17 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին)։
Հասարակական կարգի ապահովման բաժինը դադարեցնում է ծառայությունների մատուցումը՝ զենքի շրջանառության թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման գործընթացը (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 047-94-47-08 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին)»,- ասված է հրապարակման մեջ»։