Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ

Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի հայկական համագումարի բոլոր անդամներին` կազմակերպության 40-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ամերիկայի հայկական համագումարն այն կառույցներից է, որն արդեն չորս տասնամյակ ակտիվորեն ներգրավված է համահայկական կարեւորագույն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում: Անգնահատելի է համագումարի դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման եւ հայրենիքի զարգացման ու զորացման գործում: Շոշափելի է կազմակերպության դերակատարությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ:

Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում այդ ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը:

Կրկին շնորհավորում եմ պանծալի հոբելյանի կապակցությամբ և մաղթում անսպառ ուժ ու կորով, նորանոր հաջողություններ համազգային իղձերի ու նպատակների իրականցման ճանապարհին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս