Հայրենական պատերազմի մասնակիցների ընտանիքներին կտրամադրվի պարենամթերք և հիգիենայի պարագաներ
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, մասնակիցներին և հաշմանդամներին տրամադրված 1 ամսվա պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների բաշխման գործընթացը:
«ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության միջոցով փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը»,-նշում են նախարարությունից:
ℹ️ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Samstag, 11. April 2020