Բաժիններ՝

Դիլիջանում կստեղծվի ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն»

Կառավարությունն ապրիլի 9-ի նիստում ընդունեց որոշում Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» ՊՈԱԿ ստեղծելու մասին:

Հանգստյան տունը կգտնվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և կգործի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական առողջարանային բուժման համար:

Հանգստյան գոտին ունենալու է ժամանցի, մարզաառողջարանային և զբոսաշրջային միջոցառումների վայրեր, այնտեղ կկազմակերպվեն նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք ունեցողների բուժական համալիր միջոցառումներ:

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ հանգստյան գոտում հնարավորություն կտրվի նաև իրականացնել վճարովի ծառայություններ՝ Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով, պայմաններով և չափերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս