««Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցներ մեկուսացվել են․ գյումրեցիներն անհանգստացած են»․ Գագիկ Համբարյան
«Գյումրիում խուճապ չկա, բայց գյումրեցիներն անհանգստացած են, որ Մարալիկի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը շփվել է «Գյումրի» ԲԿ աշխատակիցների հետ և հիմա 29 բուժաշխատակող մեկուսացված է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետը նշեց, որ «Գյումրի» ԲԿ քաղաքի միակ խոշոր բուժհաստատությունն է, որից օգտվում է գյումրեցիների մեծամասնությունը․ «Եվ հիմա աշխատակիցների մեկուսացումը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացրել։ 29 աշխատակցի մեկուսացված լինելն արդեն մեծ անհանգստություն է, իհարկե»։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը մահացել է։