Բաժիններ՝

«Շոր գնելու մասին չենք մտածում, ուղղակի գոնե աշխատավարձը տան, որ սնունդ առնենք»․ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի նախկին աշխատակիցները չգիտեն, թե այս արտակարգ իրավիճակում ինչպես գոյատևեն։

«Հունվարի 10-ից վերջնահաշվարկ են արել, բայց 150-200 աշխատակցի ոչ վերջնահաշվարկն են տվել, ոչ էլ  մեկ ամսվա աշխատավարձը։ Տանից էլ չեն թողնում դուրս գանք, չգիտենք, թե ոնց յոլա գնանք։ Մենք ՀՀ քաղաքացի չե՞նք։ Ոչ փող են տալիս, ոչ էլ ասում են, թե ի՞նչ պետք է լինի։ Խանութներից պարտքով ենք ապրանք վերցրել, գոնե աշխատավարձը տան, տանենք վճարենք, որ էլի շարունակենք պարտքով վերցնել։ Մարդ կա՝ մինչև 300000 դրամի պարտք ունի։ Շոր գնելու մասին չենք մտածում, ուղղակի գոնե աշխատավարձը տան, որ սնունդ առնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները։

Հիշեցնենք, որ մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները մոտ չորս ամիս աշխատավարձ չէին ստացել, և հարցը որոշ չափով լուծվել էր նախորդ ամիսների ընթացքում։

Հավելենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս