Բաժիններ՝

Արցախում ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,3%-ը

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3%-ը։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։

«Մարտի 31-ի, ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50 հազար 534 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3%-ը»,– ասաց նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 17 349 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 44,5%-ը, Ասկերանում` 6 919 ընտրող կամ 57,2%-ը, Հադրութում` 4 901 ընտրող կամ 55,7%-ը, Մարտակերտում` 6 858 ընտրող կամ ընտրողների 51,3%-ը, Մարտունիում` 8 285 ընտրող կամ ընտրողների 47,8%-ը, Շահումյանում` 1 099 ընտրող կամ 51,4%-ը, Շուշիում` 1 935 ընտրող կամ ընտրողների 49%-ը, Քաշաթաղու` 2978 ընտրող կամ ընտրողների 41,9%-ը։

Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 210 ընտրող կամ ընտրողների 27,1%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս