Բաժիններ՝

Հրազդանում կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք կա. Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ Հրազդանում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ կա, որն այս պահին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:

«Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:

https://www.facebook.com/SevakMikayelyan93/posts/1960817004054343

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031