«Բարսելոնան» չի կարողանում պայմանավորվել տեր Շտեգենի հետ նոր պայմանագրի շուրջ
«Բարսելոնան» դեռ չի կարող համաձայնության գալ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագրի պայմանների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Diario Sport- ը՝ վկայակոչելով «Բարսելոնայում» իր աղբյուրին, «դժվար կլինի» համաձայնեցնել պայմանագրի կետերը դարպասապահի հետ: Սակայն թե՛ Տեր Շտեգենը, և թե՛«Բարսան» ցանկանում են երկարաձգել համաձայնագիրը: Այժմ կարևոր է «Բարսելոնայի» համար դժվար պահին պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության գալը:
Մարտի սկզբին «Բարսելոնան» ֆուտբոլիստին առաջարկել էր պայմանագիր մինչև 2024 թվականը՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 6,5 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ, բայց Տեր Շտեգենը հրաժարվեց, քանի որ խաղացողները, ովքեր դաշտ են մտնում իրենից ավելի քիչ, նախորդ տարիներին ստացել են ավելի բարենպաստ առաջարկ՝ երկարաձգելով պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:
Տեր Շտեգենը ցանկանում է իրեն գնահատված զգալ, քանի որ դարձել է թիմի հիմնական խաղացողը:
Կողմերի միջև հարաբերությունները մնում են լավ, և «Բարսան» ուսումնասիրում է իրավիճակը, չնայած ակումբը շատ հնարավորություններ չունի առաջարկելու ավելի բարձր աշխատավարձ տեր Շտեգենին:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ իրավիճակը մնում է հանգիստ: «Բարսայի» հետ Տեր Շտեգենի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, իսկ պայմանագրում նշված գնման տարբերակն է՝ 180 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ կերկարաձգի պայմանագիրը տեր Շտեգենի հետ՝ անկախ ամեն ինչից:
Սիրարփի Աղաբաբյան