Բաժիններ՝

«Նման պնդում անելու ոչ հիմք կա, ոչ անհրաժեշտություն»․ ՏՄՊՊՀ նախագահը՝ «Երևան Սիթիում» միրգ-բանջարեղենի թանկացման մասին

«Դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են և ձեռք բերված դիմակի գները ևս թանկ են եղել։ Ինչ վերաբերում է Չինաստանից ներկրվող խմբաքանակին, ապա այն երկու օրվա ընթացքում կհասնի Հայաստան։ Դիմակների գներն ամեն օր տատանվում են միջազգային շուկայում։ Եվ տնտեսվարող սուբյեկտի համար ռիսկային է ներմուծել Հայաստան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Եթե գտնենք փաստ, որ նախկինում 20 դրամով ներկրված դիմակը վաճառվել է բարձր գնով, մենք պատասխանատվության կենթարկենք»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ Առողջապահության նախարարության ջանքերով Հայաստանում որոշ ընկերություններ, որոնք կարի արտադրությամբ են զբաղված, պատրաստ են վերապրոֆիլավորվել և սկսել դիմակ կարել։

Ինչ վերաբերում է խոշոր ծավալով դիմակների ներկրումներին, նա ասաց, որ դա արդեն բիզնեսի խնդիրն է․ «Կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո ամբողջ աշխարհում դիմակների պահանջարկը նվազելու է»։

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՀՀ-ում վերջին օրերին բենզինի գինն իջել է, ապրիլին ևս սպասվում է գնիջեցում։

Հարցին՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում միրգ-բանջարեղենի գների կրկնակի թանկացումն ինչո՞վ է պայմանավորված, նա պատասխանեց․

««Երևան Սիթին» միրգ-բանջարեղեն արտադրող չէ, եթե առևտրային ցանցը վերցնում է իքս գնով և ծախում՝ իքս գնով, ապա մենք ֆունկցիա չունենք։ Մի քանի անգամ թանկացնելու հետ համաձայն չենք, ամենաշատ թանկացումը տեղի է ունեցել ներկրված «բիբար քաղցր»-ի դեպքում, եթե դա այդպես անհանգստացնող երևույթ է, պետք է նայենք, հասկանանք՝ հիմնական խոշոր ներկրող կա, թե ոչ, թե այդ ներկրողների թվաքանակն այնքան շատ է, որ ուղղակի ներկրման գնի հետ է կապած։ Վերջին 10-15 հաղորդումը, որ ստացել ենք, եղել է ամենաթանկ սեգմենտի լոլիկի հրապարակված գինը։ Հետևաբար՝ նման պնդում անելու ոչ հիմք կա, ոչ անհրաժեշտություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս