Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը մարդկանց հրահանգել է մնալ տանը

Միացյալ Թագավարության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված նոր միջոցառումների մասին` բոլորին խստորեն հորդորելով մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Ուզում եմ տեղեկացնել վերջին քայլերի մասին, որ մենք ձեռնարկել ենք պայքարելու հիվանդության դեմ և այն, թե դուք ինչ կարող եք անել օգնելու»,-ասել է Ջոնսոնն ու նշել` պետք է պահպանել ազգային առողջապահական ծառաության կարողությունները և փրկել ավելի շատ կյանքեր:

Ահա թե ինչու նա մարդկանց խնդրել է մնալ տանը` պանդեմիայի ընթացքում: «Ես այս երեկո մարդկանց տալիս եմ շատ պարզ հրահանգ` դուք պետք է մնաք տանը»,-ասել է նա:

Միացյալ Թագավորությունում ոստիկանութունը հրահանգները խախտելու համար կարող է տուգանքներ կիրառել: Հանձնարարվել է փակել ոչ հիմնական ապրանքներ վաճառող խանութները, գրադարանները, խաղահրապարակները և այլ վայերը: Հարսանիքները, կնունքները և այլ արարողությունները չեղարկվել են, բայց թաղումները կկազմակերպվեն: Երկու հոգուց ավելի հավաքները կարգելվեն` բացառությամբ նույն ընտանիքի անդամների:

Միացյալ Թագավարությունում մարտի 23-ի երեկոյից սկսած թույլատրվում է տունը լքել միայն հիմնական անհրաժեշտության գնումներ կատարելու համար, օրվա ընթացքում մեկ վարժություն կատարելու համար` օրինակ վազք, մեկ պտույտ, բժշկական կարիքների համար, տնից աշխատանքի և աշխատանքից տուն գնալու համար, բայց միայն այն դեպքում, երբ այն խիստ անհրաժեշտ է և հնարավոր չէ անել տնից:

Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 6 600-ից: Մահերի թիվը հասել է 335-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս