Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- գրել է վարչապետը։
Վարչապետը գրառմանը կից հրապարակել է աշխատանքային քննարկման լուսանկար։
Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 23. März 2020