Պենտագոնի ղեկավարը դատապարտել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի վրա թալիբների հարձակումը
Պենտագոնի ղեկավարը դատապարտել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա աֆղանցի զինծառայողների հագուստներով թալիբների հարձակումները,- գրում է rosbalt.ru-ն:
«Այս մարտավարությունը թալիբների վերջին շունչն է: Նրանք փորձում են ոչ միայն գրոհել մեր զորքերը, այլ նաև քաոս առաջացնել, քանի որ անկարող են իշխանություն հաստատատել կորցրած տարածքներում»,- ասել է Պանետան:
Նրա խոսքով, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում վտանգը շատ լուրջ են ընդունում և պատրաստվում են լրացուցիչ քայլեր ձեռնարկել Աֆղանստանում գտնվող ամերիկյան ուժերի պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ նախօրեին աֆղանցի ոստիկանների համզգեստով անհայտ անձինք երկրի հարավում սպանել էին ՆԱՏՕ-ի 4 զինվորականների: